Home » 2012»Մայիս»6 » Դելիո Ռոսսի. "Այդ լակոտը վիրավորեց իմ մորը"
09:15
Դելիո Ռոսսի. "Այդ լակոտը վիրավորեց իմ մորը"
Իտալական "Ֆիորենտինայի" նախկին գլխավոր մարզիչ Դելիո Ռոսսին, ում հեռացրին թիմից Ադամ Լյաիչին հենց խաղադաշտում ծեծելու համար, վերջապես մեկնաբանել է իր "կենդանական" արարքի իրական ու հիմնական դրդապատճառները։ "Երբ Ադամը նստում էր պահեստայինների նստարանին, նա մոտեցավ ինձ ու վիրավորեց սերբերենով։ Բայց դե ես աշխատել եմ այդ երկրում և լավ գիտեմ լեզուն։ Հասկացա, որ լակոտը վիրավորում է ոչ միայն ինձ, այլև իմ մորը, ինչի արդյունքում էլ մի լավ դաս տվեցի նրան",- ասել է տաքարյուն Դելիո Ռոսսին։