20:31 Դեմբա Բան տեղափոխվում է "Չելսի", Դեբյուշին` "Նյուքասլ" | |
Անգլիական "Նյուքասլի" գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն այսօր հայտարարել է, որ "կաչաղակները" այս օրերին բավականին ակտիվ կլինեն ձմռան տրանսֆերային պաշտուհանի ընթացքում: "Առաջին հերթին պատճառներ կան: Դեմբա Բայի տեղափոխությունը լոնդոնյան "Չելսի" արդեն հիմա ավարտուն գործընթաց կարելի է համարել: Խաղացողը մեր կողմից արդեն բարեմաղթանքներ է ստացել իր` նոր թիմի կազմում անցկացվելիք ելույթների համար: Նա մեր թիմում իրոք ֆանտաստիկ էր խաղում: Այժմ հստակություն կա, և պետք է առաջ շարժվել: "Նյուքասլը" միշտ էլ ավելի կարևոր է, քան թիմի ցանկացած խաղացող և առաջատար: Բացի այդ` մենք այժմ բանակցում ենք ֆրանսիական "Լիլլի" խաղացող Մաթյե Դեբյուշիի տրանսֆերի շուրջ: Այդ գործընթացն էլ գրեթե ավարտուն պատմություն է արդեն: Մնում է միայն խաղացողը մեզ մոտ բժշկական զննում անցնի: Ցանկալի է, որ ամեն բան կարգավորվի մինչև գալիք շաբաթ օրը: Վերջերս "Էվերթոնի" հետ խաղում դուք տեսել եք, թե ինչ ահռելի դեր է կատարում եզրային պաշտպան Լեյթոն Բեյնսը: Մենք ուզում ենք, որ Դեբյուշին ևս դառնա այդպիսին մեր թիմի համար",- ասել է "Նյուքասլի" գլխավոր մարզիչը` շնորհակալ լինելով "կաչաղակների" ղեկավարությանը: Հարկ է նշել, որ Դեմբա Բայի համար "Չելսին" վճարել է 7 մլն ֆունտ, այսինքն` հենց այնքան, ինչքան նշված էր ֆուտբոլիստի պայմանագրում: Իր հերթին Ֆրանսիայի ընտրանու պաշտպան Դեբյուշիի համար "Նյուքասլը" վճարել է մոտ 7.5 մլն եվրո:
| |
|
Total comments: 0 | |