Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի "Արսենալի" պաշտոնական կայքը, "զինագործների" բրազիլացի երիտասարդ կիսապաշտպան Դենիլսոնը վերադառնալու է հայրենիք և
առաջիկա մեկ տարին վարձավճարով հանդես է գալու "Սան Պաուլո" ակումբում: Հեռանալուց առաջ խաղացողը փոքրիկ հարցազրույց է տվել "Արսենալի" պաշտոնական կայքին, որի ժամանակ ասել է. "Տխուր է հեռանալ այստեղից, որովհետև այստեղ շատ ընկերներ ունեմ: Ուզում
եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին և
երկրպագուներին: Հետագայում անկասկած կհետևեմ "Արսենալի" խաղին և դեռ վերադառնալու հույսեր ունեմ: Ցանկանում եմ, որ "Արսենալը"
մեծ հաջողոթյունների հասնի գալիք մրցաշրջանում",- թախիքն աչքերին ասել է Դենիլսոնը: Հիշեցնենք, որ Դենիլսոնն "Արսենալ" էր տեղափոխվել 2006թ.-ին հենց բրազիլական "Սան Պաուլոյից": Հ.Գ.: Դենիլսոնի հեռանալուց հետո մնում է սպասել, որ հաջորդը լոնդոնյան թիմը կլքի Նիկլաս Բենդտները, քանի որ կոտդ'իվուարցի Ժերվինյոյին ձեռք բերելուց հետո թիմում հարձակվողական ֆուտբոլիստների ավելցուկ է լինում:
|