Home » 2013 » Հունվար » 24 » Դենիսովի համար 15 մլն եվրո կվճարվի
08:48
Դենիսովի համար 15 մլն եվրո կվճարվի
 Ըստ ռուսական մամուլի` Մոսկվայի "Սպարտակը" 15 մլն եվրո է առաջարկել Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" խաղացող և Ռուսաստանի ազգային ընտրանու ավագ Իգոր Դենիսովի տրանսֆերի համար: Այսօր "կարմիր-սպիտակները" պատրաստ են այդ տրանսֆերի կայացման դեպքում ևս 5 մլն տալ անձամբ ֆուտբոլիստին, բացի այդ` սպասվում է, որ նրա հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր` տարեկան 4 մլն եվրո ցանկալի աշխատավարձով: Հարկ է նշել միայն, որ օրեր առաջ "Զենիթը" հրաժարվել էր խաղացողին վաճառել 12 մլն եվրոյի դիմաց. այդ ժամանակ ֆուտբոլիստի հավանական գնորդի դերում կրկին "Սպարտակն" էր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0