Ֆրանսիական "Մարսելի" նախագահ Ժան-Կլոդ Դասյեն իր աջակցությունն է հայտնել թիմի
գլխավոր մարզիչ
Դիդյե Դեշամին: Չնայած ընթացիկ մրցաշրջանում
"Մարսելի" բաց թողած
մի շարք
հնարավորությունների պատճառով Դասյեն հիասթափված է, այնուամենայնիվ ակումբի նախագահը կարծում է, որ Դեշամը
լիովին կատարում է իր պարտականությունները. "Հուսով եմ, ամեն դեպքում մենք
կբացահայտենք մեր ներուժը: Ոչ մի պատճառ չունեմ
Դեշամին հեռացնելու համար, քանի որ ես հավատում եմ նրան",-ասել է Դասյեն l'equipe թերթի լրագրողին:
Նշենք, որ Դիդյե Դեշամի
պայմանագրի մեջ կա մի կետ, համաձայն որի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իր ցանկությամբ, նա կարող է լքել "Մարսելի" գլխավոր մարզչի
պաշտոնը: Բայց առայժմ
նման ցանկություն Դեշամը չի հայտնել:
|