Իտալական "Յուվենթուսի" բրազիլացի հարձակվող Ամաուրին ֆրանսիական "Մարսելի" հնարավոր
ձեռքբերումներից մեկը կարող է լինել: Հարձակվողի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է ֆրանսիական
ակումբի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: Նշենք, որ Ամաուրին պատրաստակամություն է հայտնել հեռանալ "Յուվենթուսից", սակայն իտալական
ակումբը նրա համար պահանջում է 8 միլիոն եվրո: "Մարսելն" էլ այս պահի
դրությամբ չի ուզում նման գումար վճարել, ու հույս ունի, որ իտալական
թիմը կիջեցնի պահանջները:
|