15:36 Դեշամը չի թերագնահատում "Ինտերի" ուժը | |
Ֆրանսիական "Մարսելի" հանրահայտ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը համոզմունք է հայտնել, թե իտալական "Ինտերն" այսօր մեծ խնդիրներ կարող է ստեղծել իր թիմի համար "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի առաջին խաղի ընթացքում: "Իտալական թիմի շատ ֆուտբոլիստներ "Չեմպիոնների լիգայում" հանդես գալու մեծ փորձ ունեն, ովքեր կարող են ազդեցություն ունենալ խաղի ընթացքի վրա, ինչպես օրինակ՝ Դիեգո Միլիտոն, Ջիանպաոլո Պացցինին կամ Ուեսլի Սնեյդերը: Նրանք կարող են խնդիրներ ստեղծել յուրաքանչյուր մրցակցի համար: "Ինտերին" չպետք է թերագնահատել, քանի որ "Չեմպիոնների լիգայում" նրա խաղը հաստատ տարբերվելու է "Ա Սերիայում" վերջերս մեր տեսած ելույթներից: Ես կցանկանայի հիշեցնել, որ "ներաձուրիների" ֆուտբոլիստներից 9-ը տարի ու կես առաջ մասնակցել են "Չեմպիոնների լիգայի" եզրափակչին: Մենք ոչ մի երաշխիք չունենք, բայց ունենք հավատ մեր ուժերին: Երկու խաղերում էլ մենք նրանց վստահ կդիմավորենք և ջանք չենք խնայի հաջորդ փուլ անցնելու համար",- ասել է ֆրանսիացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |