21:09 Դեշամը պատրաստվում է հերոսանալ | |
Անկախ այն հանգամանքից, որ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում ֆրանսիական "Մարսելի" և անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" միջև առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով, Դիդյե Դեշամը գտնում է, որ իրենք կարող են հերոսանալ "Օլդ Թրաֆֆորդում": Այսօր երեկոյան ֆրանսիացի մասնագետը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների հետ, որոնց ասել է. "Ժամանակը գործելու է մեր օգտին, քանի որ ոչ-ոքի արդյունքը ձեռնտու է մեզ, և "Յունայթեդը" փորձելու է սկզբից անցնել գրոհի: Անգամ որ Սըր Ալեքսն իր տրամադրության տակ ունի մեծագույն ֆուտբոլիստներ` հաշիվը ճնշելու է նրանց: Իսկ եթե մենք առաջինը ընդունենք, դա ամենևին էլ աղետ չի լինի մեզ համար, քանի որ մենք ամեն կերպ փորձելու ենք գնդակ խփել "Մանչեսթերի" դարպասը, քանի որ այդ դեպքում կորցնելու բան չենք ունենալու": | |
|
Total comments: 0 | |