Home » 2012 » Հունիս » 24 » Դի Կանիո. "Անգլիան խաղում 1980-ական թթ.-ի Իտալիայի ոճով"
15:28
Դի Կանիո. "Անգլիան խաղում 1980-ական թթ.-ի Իտալիայի ոճով"
 Իտալական "Լացիոյի" նախկին հարձակվող Պաոլո դի Կանիոն բավական հետաքրքիր տեսակետ է հայտնել այսօր "ԵՎՐՈ 2012"-ի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք Անգլիա-Իտալիա խաղից առաջ: Ըստ անվանի խաղացողի` անգլիացիները խաղում են այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ցուցադրում էր դեռ 1980-ական թթ.-ին Իտալիայի ազգային ընտրանին: "Անգլիայի խաղաոճը բավական բարդ խնդիրների առաջ կկանգնեցնի իտալացիներին: Նրանց մարզչին անձամբ եմ ճանաչում և վստահ եմ` Ռոյ Հոջսոնը հենց այն բրիտանացին է, ով պետք է մարզի Անգլիայի ազգային թիմը: Այսօր իտալացիները ստեղծագործ ֆուտբոլ են խաղում Մարիո Բալոտելլիի, Անդրեա Պիրլոյի և Անտոնիո Կասսանոյի մեծ տաղանդի հաշվին: Կարծում եմ` կգրանցվի 2-0 կամ 3-0 հաշիվ, սակայն դժվարանում եմ ասել, թե ով կհաղթի այս դիմակայությունում",- ասել է հայտնի իտալացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0