11:36 Դի Մարիան փակել է շատերի բերանը | |
Մադրիդի "Ռեալի" նախկին պաշտպան Մանոլո Սանչիսն այսօր խոսել է արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի` իսպանական "Լա Լիգայի" 20-րդ տուրի շրջանակներում կայացած "Վալենսիայի" դեմ հանդիպման ժամանակ ցուցադրած խաղի մասին. "Դի Մարիան այս մրցաշրջանում այն չէր, ինչ նախորդ տարի: Անցած տարի նա շատ բարձր մակարդակի խաղ էր ցուցադրում: Լսել եմ, որ Ժոզե Մոուրինյոն քննադատել է խաղացողին` հորդորելով ուշքի գալ: Երբեմն նման մոտեցումները շատ ճիշտ են և կրող են արթնացնել ֆուտբոլիստներին: Կարծում եմ` "Վալենսիայի" դեմ խաղում դի Մարիան հասկացրեց բոլորին, թե ինչի է ընդունակ: Նա փակեց շատերի բերանը": Հավելենք, որ օրեր առաջ Ժոզե Մոուրինյոն հանդիմանել էր խաղացողին` ասելով, որ վերջինս երբ ավելի քիչ էր վաստակում, ավելի լավ էր խաղում: Այդ քննադատությունը կարծես սառը ցնցուղ էր ֆուտբոլիստի համար:
| |
|
Total comments: 0 | |