Լոնդոնի "Արսենալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Աբու Դիաբին ստիպված է լինելու բաց թողնել ևս երեք շաբաթ: Դիաբին երկար ժամանակ է, ինչ չի խաղում "Արսենալի" կազմում, իսկ շաբաթ օրվանից եվրոպական ակումբային առաջնությունները երկշաբաթյա դադար կունենան` կապված ազգային հավաքականների հանդիպումների հետ, ինչի կապակցությամբ Արսեն Վենգերը նշել է, որ դա լավ առիթ է, որպեսզի Դիաբին վերականգնվի և օգնի "Արսենալին":
|