Home » 2011 » Օգոստոս » 25 » Դիարրան հերքում է բոլոր լուրերը
18:50
Դիարրան հերքում է բոլոր լուրերը

Մադրիդի "Ռեալի" 26-ամյա ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարրան հերքել է այն տեղեկությունները, որ ինքն արդեն տեղափոխվել է Լոնդոնի "Տոտենհեմ": "Դեպի անգլիական "Տոտենհեմ" իմ տեղափոխության մասին լուրերը կեղծ են: Ակումբները ոչ մի համաձայնություն ձեռք չեն բերել, հավանաբար դա չի էլ լինի",-Դիարրայի խոսքերն է մեջբերում իսպանական հանրահայտ AS պարբերականը: Հիշեցնենք, որ երեկ իսպանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի "Ռեալը" համաձայնել էր 26-ամյա ֆուտբոլիստին 12 միլիոնով վաճառել "Տոտենհեմին":
Նշենք նաև, որ Դիարրայի ծառայություններով էր հետաքրքրված նաև ֆրանսիական "ՊՍԺ"-ն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 549 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0