Home » 2011 » Օգոստոս » 30 » Դիեգո Ֆոռլան. "Ինտեր" եմ եկել հաղթանակներ տոնելու նպատակով"
16:51
Դիեգո Ֆոռլան. "Ինտեր" եմ եկել հաղթանակներ տոնելու նպատակով"
 Իտալական մամուլը տեղեկացնում է, որ իսպանական Մադրիդի "Ատլետիկոյի" շուտով նախկին հարձակվող Դիեգո Ֆոռլանը, ով մոտ օրերս կդառնա Միլանի "Ինտերի" խաղացող, լրագրողների հետ կիսվել է իր ակնկալիքներով:
"Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել "Ինտերին" և միլանցիների նախագահ Մասսիմո Մորատիին ինձ նման հնարավորություն ընձեռելու համար: Շատ ուրախ եմ խաղալ "Ինտերի" պես ֆանտաստիկ թիմում: Ես արդեն շփվել եմ Ձանետտիի և Կամբյասոյի հետ, և կարող եմ ասել, որ, իրոք, երջանիկ եմ այստեղ: Ես եկել եմ հաղթանակներ տոնելու համար: Ուզում եմ հնարավորինս շատ գոլեր խփել այս թիմի հետ",- Ֆոռլանի խոսքերն է մեջբերում "Ինտերի" պաշտոնական կայքը:
Ակնկալվում է, որ այսօր Ֆոռլանը և "Ինտերը" կհարթեն տրանսֆերի հետ կապված բոլոր մանրամասները, ինչից հետո հարձակվողը պաշտոնապես կներկայացվի որպես "ներաձուրիների" խաղացող:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 386 | Added by: Hayk | Tags: Դիեգո Ֆոռլան, Միլանի Ինտեր, Մասսիմո Մորատի, Օր, Կամբյասո, մամուլ, Մադրիդի Ատլետիկո, տրանսֆեր, հարձակվող, նախագահ | Rating: 5.0/1
Total comments: 0