Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Դիեգո Ֆոռլան. "Մենք պատրաստվում ենք ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալ"
11:44
Դիեգո Ֆոռլան. "Մենք պատրաստվում ենք ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալ"
 Իտալական "Ինտերի" ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանը հայտարարել է, որ "ներաձուրիների" անհաջող խաղերն արդեն անցյալում են և արդեն իսկ սկսած Նոր տարուց` թիմը կխաղա ավելի լավ, քան մրցաշրջանի սկզբում: Իտալական հեղինակավոր Il Corriere dello Sport պարբերականը մեջբերում է Ֆոռլանի խոսքերը. "Ես գտնվում եմ փայլուն մարզավիճակում: Հույս ունեմ, որ օգտակար կլինեմ ակումբին 2012թ.-ի ընթացքում: Չնայած նրան, որ մրցաշրջանի սկզբում իմ նորամուտն այդքան էլ լավ չստացվեց, հույս ունեմ, որ ամեն ինչ արդեն ետևում է: Ես չգիտեմ, թե ինչպիսի մարզավիճակում կլինեն ակումբի ֆուտբոլիստները մրցաշրջանի երկրորդ հատվածում, սակայն մենք պատրաստվում ենք ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցույց տալ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0