16:59 Դիեգո Միլիտոն բացասաբար է պատասխանում "ՊՍԺ"-ին | |
Միլանի "Ինտերի" արգենտինացի 32-ամյա առաջատար հարձակվող Դիեգո Միլիտոն հրաժարվել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ֆրանսիական "ՊՍԺ". այս մասին տեղեկացնում է Le Parisien հանրահայտ պարբերականը: Ինչպես նշել է խաղացողի գործակալը, ֆուտբոլիստը ոչ մի ցանկություն չունի "Ինտերից" հեռանալու և մեկ այլ երկիր տեղափոխվելու: Նշենք, որ Միլիտոն 2010/11 մրցաշրջանում "Ա Սերիայում" մասնակցել է ընդամենը 23 հանդիպման` խփելով 5 գնդակ:
| |
|
Total comments: 0 | |