Home » 2012 » Փետրվար » 26 » Դիեգո Սիմեոնե. "Պետք է անընդհատ հարձակվենք"
17:14
Դիեգո Սիմեոնե. "Պետք է անընդհատ հարձակվենք"
 Մադրիդի "Ատլետիկոյի" արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանական "Պրիմերայի" 25-րդ տուրի շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը փորձելու է անընդհատ հարձակվել և հաղթանակի ձգտել: Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսը մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը. "Մեր համար ամենակարևոր բանը, որը պետք է անենք խաղադաշտւմ, դա անընդհատ հարձակվելն է: Այն բանից հետո, երբ մենք տիրենք գնդակին, պետք է միանգամից գրոհ կազմակերպենք: "Բարսելոնան" ևս միշտ հարձակվում էէ այն էլ մեծ արագությամբ, ուստի պետք է ավելի ուշադիր լինենք պաշտպանությունում: "Բարսելոնան" այն թիմերից է, որոնք հանդիպման ընթացքում գրեթե չեն սխալվում: Խաղադաշտ ենք դուրս գալու միմիայն հաղթանակի համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 384 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0