Ռուսաստանի
ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այնպիսի
վստահությամբ ու հանգիստ է մոտենում Սլովակիայի դեմ կայանալիք հանդիպմանը`
կարծես իր տրամադրության տակ ունի անձամբ Պելեին և Մարադոնային:
Հոլանդացի մասնագետն ասել է, որ իրենք խմբի բացահայտ ֆավորիտներն են, ինչը
չեն կարող ասել մյուս հավաքականները: Ադվոկատը նաև նշել է, որ արտագնա
հանդիպումներում իրենք ոչ մի պարտություն չեն կրել, ինչը առավել քան
ոգևորում է իրենց:
Տեսնենք, թե ինչ կստացվի ռուս
ֆուտբոլիստների մոտ, սակայն մեկ բան հաստատ է. Մարեկ Համշիկը և սլովակ
ֆուտբոլիստները պարտվում են միայն Հայաստանի ֆուտբոլիստներից, իսկ այսօր
Ժիլինայում "անիծված" հայերից և ոչ մի ֆուտբոլիստ չի խաղալու. առաջ
Սլովակիա, մենք հավատում ենք...
|