Անգլիական "Էվերթոնի" և Ռուսաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Դինյար Բիլյալետդինովն իր ակումբի կազմում շատ հազվադեպ է հայտնվում խաղադաշտում. Դևիդ Մոյեսի թիմում նա անընդհատ մնում է պահեստայինի դերում: Երեկ ռուս ֆուտբոլիստը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներից մեկին և նշել, որ ցանկանում է ձմռանը փոխել ակումբային գրանցումը:
Համաձայն ռուսական ինֆորմացիոն կայքերի ունեցած տեղեկությունների` Մոսկվայի "Լոկոմոտիվի" 26-ամյա նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի "Դինամոն":