Անգլիական "Լիվերպուլի" հոլանդացի հարձակվողը գալիք ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա մերսիսայդյան թիմից։ Վաղուց արդեն ոչ երիտասարդ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ, որոնցից կարելի է առանձնացնել հոլանդական "Ֆեյենորդին", գերմանական "Համբուրգին" ու իտալական "Ռոմային", բայց հարկավոր է չմոռանալ և ասել, որ թուրքական "Գալաթասարայը" ամեն շատ է ցանկանում գնել հոլանդացի ֆուտբոլիստին։
|