Home » 2011 » Օգոստոս » 13 » Դոնադոնին հեռացվել է
15:57
Դոնադոնին հեռացվել է
 Երեկ երեկոյան իտալական "Կալյարի" ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ զբաղեցրած պաշտոնից հեռացվել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին, ով մի քանի տարի առաջ գլխավորում էր նաև Իտալիայի ազգային ընտրանին: Աշխարհի 1994թ.-ի փոխչեմպիոնի հետ միասին, "Կալյարին" լքել են նաև մարզչական շտաբի մյուս անդամները: Դոնադոնիի հեռանալու համար պատճառ է հանդիսացել իր և ակումբի նախագահ Մասսիմո Չելլինոյի միջև դեռևս անցած մրցաշրջանի վերջում առաջացած տարաձայնությունները:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Դոնադոնին "Կալյարիի" գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2010թ.-ի աշնանը: 47-ամյա մասնագետի գլխավորությամբ "Կալյարին" անց է կացրել 16 խաղ, որոնցից 10-ում հաղթել է, իսկ մնացած 6 խաղում` պարտություն կրել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0