22:28 Դրոգբա. "Մատան հոյակապ խաղացող է" | |
Անգլիական "Չելսիի" 32-ամյա արդյունավետ հարձակվող Դիդյե Դրոգբան, այսօր գրավելով "Սթոք Սիթիի" դարպասը, կարողացավ հաղթանակ պարգևել լոնդոնյան թիմին, որն այժմ բավականին բարդ իրավիճակում է գտնվում: "Միշտ էլ դժվար է "Սթոք Սիթիի" հետ խաղալը: Այդ թիմը տակտիկապես միշտ էլ գրագետ խաղ է ցուցադրում, իսկ մենք էլ վերջին շրջանում բավականին անատամ ենք գործում: Փառք Աստծո, Խուան Մատան հրաշալի փոխանցում կատարեց, որից հետո ես կարողացա հեշտորեն գրավել մրցակցի դարպասը: Ուրախ եմ, որ իսպանացու հետ միևնույն թիմում եմ խաղում: Մատան հոյակապ խաղացող է",- խաղից հետո ասել է իվուարցի հարձակվողը:
| |
|
Total comments: 0 | |