Home » 2011 » Ապրիլ » 21 » Դրոգբան դեռ հույսը չի կորցրել
08:11
Դրոգբան դեռ հույսը չի կորցրել
 Երեկ հեշտությամբ հաղթելով "Բիրմինհեմին" (խաղն ավարտվել է "արիստոկրատների" հաղթանակով 3-1 հաշվով) Լոնդոնի "Չելսին" զգալիորեն մոտեցավ երկրորդ հորիզոնականում գտնվող "Արսենալին", որն էլ չկարողացավ կոտրել ամուր ընկույզի համբավ ձեռք բերած "Տոտենհեմին" (Լոնդոնի դերբիում գրանցվեց շատ դիտարժան խաղ ու դրա արդյունքում մարզասերներն ականատես եղավ գոլառատ ֆուտբոլի. խաղն ավարտվեց 3-3 հաշվով): Ոգևորված իր թիմի հաջողություններով` "Չելսիի" հարձակման առաջատար Դիդյե Դրոգբան իր կարծիքն է հայտնել Անգլիայի "Պրեմիեր լիգայի" այս տարվա առաջնության մասին. "Իհարկե, շատ դժվար է առաջ անցնել "Մանչեսթեր Յունայթեդից", բայց մենք  առաջնությունում երկրորդ տեղը գրավելու իրական հնարավորություն ունենք: Անհրաժեշտ է հաղթել մնացած բոլոր հանդիպումները: Այս մրցաշրջանը մեզ համար շատ դժվար էր: Դե ինչ, անհրաժեշտ է հաջորդին նախապատրաստվել: Քայլ առ այլ մենք վստահություն ենք ձեռք բերում. դա ցույց է տալիս մեր կողմից դավանած խաղային փիլիսոփայությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1