Home » 2012 » Հունիս » 3 » Դրոգբայի փոխարեն "Ռեալը" կհամալրվի՞ Ֆալկաոյով
15:51
Դրոգբայի փոխարեն "Ռեալը" կհամալրվի՞ Ֆալկաոյով
 Թեև Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմում տեսնել իր նախկին սան Դիդյե Դրոգբային, այնուամենայնիվ "Արքայական ակումբի" ղեկավարությունն ավելի շատ ցանկանում է գնել Մադրիդի "Ատլետիկոյի" կոլումբիացի երիտասարդ ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին: "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ոչ թե 34-ամյա Դիդյե Դրոգբան կօգնի Ժոզե Մոուրինյոյի թիմին հաղթելու "Չեմպիոնների լիգայում", այլ 26-ամյա Ռադամել Ֆալկաոն, ով արդեն ծաղկում է, իսկ իվուարցին գուցեև չկարողանա խաղալ Իսպանիայում: Ըստ AS հանդեսի` "Ռեալը" պատրաստ է կոլումբիացու համար ավելի քան 45 մլն եվրո վճարել, իսկ ահա իվուարցի խաղացողն արդեն ազատ գործակալ է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 3