Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Լոնդոնի "Արսենալի" և Կոտ-դ'Իվուարի ազգային հավաքականի 28-ամյա
եզրային կիսապաշտպան Էմանուել Էբուեն իր կարիերան շարունակելու է Ստամբուլի "Գալաթասարայի" կազմում: Ըստ պարբերականի` տրանսֆերային գործարքի արժեքը գնահատվում է 4 մլն ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ Էմանուել Էբուեն "Արսենալի" կազմում ելույթ էր ունենում 2005թ.-ից:
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնություններում Էբուեն "Արսենալի" կազմում անց
է կացրել 126 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ:
|