Home » 2012 » Փետրվար » 15 » Էդեն Ազար. "Բոլորը ստում են"
18:10
Էդեն Ազար. "Բոլորը ստում են"
 Ֆրանսիական "Լիլլի" բելգիացի տաղանդավոր կիսապաշտպան-հարձակվող Էդեն Ազարը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վերջին ժամանակներս տարածված շշուկների մասին, ըստ որնց` ինքն արդեն պայմանագիր է կնքել Լոնդոնի "Տոտենհեմի" հետ: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է բելգիացի աճպարարի խոսքերը. "Ես ասել եմ, որ ցանկանում եմ մրցելույթներս շարունակել Անգլիայում, քանի որ այնտեղ ինձ ավելի հոգեհարազատ ֆուտբոլ են խաղում և սպորտային հիանալի մթնոլորդ կա: Ինչ վերաբերում է իմ` "Տոտենհեմ" տեղափոխվելուն, ապա դրանք պարզապես շշուկներ են: Բայցևայնպես, այդ լոնդոնյան թիմն ինձ դուր է գալիս: Այնտեղ խաղում են մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ թիմն էլ մարզում է ֆանտաստիկ մասնագետ Հարրի Ռեդնապը: Տեղեկացնեմ, որ դեռևս որևէ պայմանագիր չեմ կնքել ինչ-որ ակումբի հետ: Հիմա կենտրոնացած եմ միայն "Լիլլի" վրա: Բացի Անգլիայից, կարծում եմ, որ հիանալի կխաղայի նաև Իսպանիայում, սակայն այնտեղ եթե ցանկանում ես որևէ մրցանակ նվաճել, ապա պետք է անպայման խաղաս "Ռեալի" կամ "Բարսելոնայի" կազմում: Իմ հասակում եթե նոր թիմ ես տեղափոխվում, այն էլ բարձրակարգ, ապա ամենադժվարը թիմի հիմնական կազմում հայտնվելն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0