Home » 2012 » Օգոստոս » 7 » Էդին Ջեկո. "Ես չեմ ցանկանում պահեստային լինել"
07:23
Էդին Ջեկո. "Ես չեմ ցանկանում պահեստային լինել"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Էդին Ջեկոն հայտարարել է, որ ինքը կարող է հեռանալ թիմից, եթե շարունակի քիչ խաղային ժամանակ ստանալ գլխավոր մարզչի կողմից: "Անցած մրցաշրջանի վերջում ես, ցավոք, միայն մի քանի անգամ եմ խաղադաշտ մտել մեկնարկային կազմում, թեև աչքի եմ ընկել արդյունավետ լավ խաղով, խփած գնդակներով: Չգիտեմ էլ, թե ինչու է այդպես ստացվել: Ես արդեն խաղային ռիթմն եմ կորցնում, իսկ դա մտահոգիչ է ինձ համար: Ես "քաղաքայինների" կազմը համալրել եմ ոչ թե պահեստային լինելու, այլ մշտապես հայտնվելու խաղադաշտում: Երբեք չեմ մտածել, որ նման իրավիճակում կհայտնվեմ: Ես ավելի լավն եմ, քան ցանկացած պահեստային խաղացող, այդ պատճառով էլ չեմ ցանկանում պահեստային համարվել: Եթե շարունակեմ մնալ պահեստային, ապա ամեն ինչ էլ հնարավոր է",- վրդովված ասել է "Մանչեսթեր Սիթիի" հարձակվողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 533 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0