Home » 2011 » Ապրիլ » 26 » Էդվին վան Դեր Սար."Ռաուլը Շալկեի գլխավոր ուժն է"
18:36
Էդվին վան Դեր Սար."Ռաուլը Շալկեի գլխավոր ուժն է"

"Մանչեսթեր Յունայթեդի" 40-ամյա հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին վան Դեր Սարը "Շալկեի" հետ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է գերմանական ակումբի և նրա խաղացողների մասին` առանձնացնելով Ռաուլին."Ռաուլը Եվրոպայի լավագույն հարձակվողներից է: Նա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է: Եվ ես կարող եմ ասել, որ Ռաուլը իրոք արժանի է այդ բարձր նվաճմանը: Նա կարող է պատժել մեզ ցանկացած փոքրիկ սխալից հետո: Եվ այդ պատճառով մեր պաշտպանները պետք է չափազանց զգույշ գործեն այս լեգենդար խաղացողի դեմ":
   Միայն հավելեմ, որ այս ամռանը Ռաուլը հնարավորություն է ունեցել տեղափոխվելու "Յունայթեդ", սակայն Ֆերգյուսոնը հրաժարվել է հանրաճանաչ հարձակվողից: Ռաուլի համար լավ շանս է ընձեռնված` Ֆերգյուսոնին ապացուցելու համար, որ շոտլանդացին գոնե այս դեպքում ճիշտ չէր:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0