Home » 2011 » Օգոստոս » 6 » Էմերին Կանալեսին աստղ կդարձնի
21:12
Էմերին Կանալեսին աստղ կդարձնի
 Իսպանական "Վալենսիայի" երիտասարդ գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Մադրիդի "Ռեալի" երիտասարդ կիսապաշտպան Սերխիո Կանալեսի տեղափոխությունը դեպի "չղջիկներ": Հիշեցնենք, որ երեկ 19-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ "Ռեալից" տեղափոխվել է "Վալենսիա": "Կանալեսը մեզ համար լավ տարբերակ էր տրանսֆերային շուկայում: Նա երիտասարդ է և մեծ ներուժ ունի պրոֆեսիոնալ աճի համար: "Ռեալում" նա գրեթե մեկ տարի չի խաղացել, սակայն մեր թիմում նրան հնարավորություն կընձեռվի դրսևորել իրեն: Նա կդառնա իսպանական ֆուտբոլի նոր աստղը",-ասել է Էմերին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1