Home » 2012 » Փետրվար » 6 » Էմիլիո Բուտրագենիո. "Մեզ չեն հետաքրքրում անհիմն շշուկները"
14:49
Էմիլիո Բուտրագենիո. "Մեզ չեն հետաքրքրում անհիմն շշուկները"
 Մադրիդի "Ռեալի" լեգենդար ֆուտբոլիստ և ներկայիս փոխնախագահ Էմիլիո Բուտրագենիոն իսպանական "Լա լիգայի" նախորդ տուրի շրջանակներում "Խետաֆեի" հետ կայացած խաղից հետո (Խմբ. Նշենք, որ հանդիպումն ավարտվել է "սերուցքայինների"` 1-0 հաշվով հաղթանակով) հայտարարել է, որ "բլանկոսների" ղեկավարությունն ապագայում մեծ հույսեր է կապում թիմի գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ: Ֆրանսիական հեղինակավոր Canal Plus լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ պարոն Բուտրագենիոն ասել է. "Մեզ չեն հետաքրքրում այն շշուկները, որոնք վերաբերում են Մոուրինյոյին, ըստ որոնց` նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդից: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել նրա նման մասնագետի հետ աշխատելու: Մենք նրա հետ որևէ խնդիր չունենք և չենք պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ նրա նման երկրորդն աշխարհում չկա: Ամեն շաբաթ էլ նոր շշուկներ են տարածվում, և եթե մենք ամեն անգամ ուշադրություն դարձնենք դրանց վրա, ֆուտբոլ խաղալու ժամանակ չի մնա: Ես չեմ ցանկանում հավատալ այդ շշուկներին, քանի որ դրանք մի կողմից անհիմն են, իսկ մյուս կողմից էլ դժվար թե Մոուրինյոն ցանկանա հեռանալ մեզանից, քանի որ նա գոհ է Մադրիդում ունեցած իր կարգավիճակից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 386 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0