Home » 2011 » Մարտ » 4 » Էրիկ Կանտոնա. "Սըր Ալեքսի հեռանալուց հետո "կարմիր սատանաները" խնդիրներ կունենան"
19:08
Էրիկ Կանտոնա. "Սըր Ալեքսի հեռանալուց հետո "կարմիր սատանաները" խնդիրներ կունենան"
Ֆրանսիայի ազգային հավաքականի և անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կարծում է, որ "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո մանչեսթերյան թիմը մեծ խնդիրներ կունենա: Սակայն 69-ամյա Ֆերգյուսոնը, որը մանչեսթերյան ակումբը գլխավորում է 1986թ.-ից սկսած, չի պլանավորում հեռանալ իր պաշտոնից և ցանկանում է ևս մի քանի մրցաշրջան անցկացնել ակումբի հետ:
Ֆրանսիացին հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ ասել է. ""Մանչեսթեր Յունայթեդը" միշտ կլինի եվրոպական ակումբների ավանգարդում: Սակայն Ալեքս Ֆերգյուսոնի հեռնալուց հետո ակումբն էական խնդիրներ կունենա: Նա աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն է, և ակումբի վերջին հաջողությունները կապված են հենց նրա անվան հետ: Երբ նա որոշի ավարտել կարիերան, նա շուտ չի ունենա արժանի փոխարինող: Դա շատ ցավալի կորուստ կլինի ակումբի երկրպագուների համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0