Լոնդոնյան "Չելսիի" անգլիացի 31-ամյա ձախ եզրային պաշտպան Էշլի Քոուլը արագորեն հերքել է վերջին օրերին բրիտանական մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքը "արիստոկրատների" հարուստ ղեկավարությունից պահանջում է աստղաբախշխական աշխատավարձ նոր պայմանագիր ստորագրելու համար: "Իմ գալիք պայմանագրի շուրջ ծավալվող բանակցությունները շարունակվում են, այլ ոչ թե ցայտնոտում են գտնվում: Ես չեմ ցանկանում, որ ինձ շաբաթական 200 հազար ֆունտ վճարեն, դա հիմարություն է, որի հեղինակը բրիտանական մամուլն է: Երբեք նման աշխատավարձ չեմ պահանջել: Չպետք է հավատալ բրիտանական մամուլին, քանի որ այն շատ հաճախ ուղղակի ստում է",- գրել է անգլիացի ֆուտբոլիստ Twitter-ի իր անձնական էջում:
|