Բրիտանական մամուլը հաղորդում է, որ Անգլիայի բազմակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" բրիտանացի կիսապաշտպան Էշլի Յանգը "Պրեմիեր լիգայի" վերջին տուրում "Ֆուլհեմի" հետ կայացած հանդիպման ժամանակ ծնկի հատվածում վնասվածք է ստացել: Մինչև հիմա վնասվածքից ապաքինման հետ կապված "կարմիր սատանաների" մարզաբազայի կողմից որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել: Այս կապակցությամբ բրիտանական The Daily Mail պարբերականը, հիմք ընդունելով որոշակի լուրեր, հաղորդում է, որ Յանգը բաց կթողնի ոչ պակաս, քան 2 շաբաթ:
|