Home » 2012 » Սեպտեմբեր » 30 » Էսսյենի համար "Լա Լիգան" ավելի հետաքրքիր է
09:27
Էսսյենի համար "Լա Լիգան" ավելի հետաքրքիր է
 Այսօր շատերը դեռ պնդում են, թե աշխարհի լավագույն ֆուտբոլային առաջնությունը անգլիական "Պրեմիեր լիգան" է, բայց ահա Մադրիդի "Ռեալում" այս մրցաշրջանից վարձավճարով հանդես եկող գանացի կիսապաշտպան Մայքլ Էսսյենը, ում տրանսֆերային իրավունքները դեռևս պատկանում են Լոնդոնի "Չելսիին", համեմատելով "Պրեմիեր լիգան" իսպանական "Լա Լիգայի" հետ, ասել է հետևյալը. "Շատերը ասում են, որ Անգլիայում է լավագույն առաջնությունը, բայց, ըստ իս, "Լա Լիգան" ավելի հետաքրքիր է: Այստեղ ավելի շատ ես կարողանում խաղալ հենց ֆուտբոլ, բացի այդ "Լա Լիգայում" էլ ավելի շատ գոլեր են խփվում: Իսպանական առաջնությունը լավագույններից և միաժամանակ ամենադժվարներից մեկն է ողջ Եվրոպայում, բայց պարտավորեցնում է պայքարել միմիայն չեմպիոնության համար և անցկացնել լավ մրցաշրջան, քանի որ մենք Մադրիդի "Ռեալն" ենք ներկայացնում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 365 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0