Լոնդոնի "Չելսիի" արդեն 29-ամյա հենակետային կիսապաշտպան Մայքլ Էսսյենն այսօր էլ կմիանա Մադրիդի "Ռեալին", որը վարձակալել է գանացի հայտնի ֆուտբոլիստին ամբողջ 2012/13 մրցաշրջանի համար: Նա արդեն Մադրիդ է ժամանել ժամը 16:00-ին, ինչից հետո էլ բուժզննում է անցնել ակումբի մարզաբազայում: Շուտով սպասվում է նրա մամուլի ասուլիսը, ինչից հետո էլ նա կմիանա իր նոր թիմին` անցկացնելու առաջին իսկ մարզումը նոր ու աստղային հզոր թիմակիցների հետ: Հ.Գ.: Մադիդի "Ռեալը" շտապ որոշել է վարձակալել Մայքլ Էսսյենին, երբ առաջարկ է ստացել Մախաչկալայի "Անժիից" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարայի վերաբերյալ, ով վարձակալական հիմունքներով օրերս կմեկնի Ռուսաստան:
|