Home » 2011 » Հուլիս » 11 » Էտո'ոն չի հեռանա "Ինտերից"
20:35
Էտո'ոն չի հեռանա "Ինտերից"
 Միլանի "Ինտերի" և Կամերունի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Սամուել Էտո'ոն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը նվիրված է "ներաձյուրիներին" և մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռանալ միլանյան ակումբից: Միլանյան ակումբին պատկանող Inter channel լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ կամերունցի հարձակվողն ասել է. "Այս թեմայով ես հանդիպում եմ ունեցել ակումբի նախագահ Մասսիմո Մորատտիի հետ Իտալիայի գավաթի եզրափակչում "Պալերմոյի" նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Բոլորդ էլ գիտեք, որ երբ քեզ հետ խոսում է անձամբ ակումբի նախագահը, ապա քեզ մնում է միայն պատասխանել "այո": Հարձակվողը խոսել է նաև առաջիկա մրցաշրջանին ակումբում տիրող նախապատրաստական աշխատանքների մասին. "Միջմրցաշրջանային հավաքը հիանալի ընթացք ունի: Իհարկե, մեզ մի քիչ խանգարում է անտանելի շոգը, սակայն Միլանում այդքան էլ շոգ չէ: Ֆիզիկական առումով հիանալի եմ զգում իսկ ակումբում էլ տիրում է անչափ հաճելի մթնոլորտ: Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում կկարողանանք արդարացնել ակումբի երկրպագուների հույսերը և կտոնենք միմիայն հաղթանակներ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hayk | Tags: Իտալիայի գավաթ, Միլանի Ինտեր, Inter channel, ներաձյուրի, Սամուել Էտո'ո, Պալերմո, Մասսիմո Մորատտի, Կամերուն | Rating: 5.0/2
Total comments: 0