19:40 Էտո'ոն երկու "կապտանռնագույնի" հետ ֆուտբոլային ակադեմիա է բացել | |
Հայտնի ֆուտբոլիստներն աչքի են ընկնում ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս. Մախաչկալայի "Անժիի" կամերունցի հարձակվող Սամուել Էտո'ոն կատալոնական "Բարսելոնայի" երկու ֆուտբոլիստների՝ կիսապաշտպան Չավիի Հերնանդեսի և դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ ֆուտբոլային ակադեմիա է բացել հեռավոր Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլլեում: Այս առիթով կամերունցի հարձակվողը, ով մինչ "Անժի" տեղափոխվելը խաղում էր հենց "Բարսելոնայում", Terra պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Իմ պարտքն է, որպեսզի այս երեխաները մի օր դառնան աշխարհի չեմպիոններ: Իմ նախկին խաղընկերների շնորհիվ ես կարողացա նվաճել գրեթե այն բոլոր տիտղոսները, որը կարող է նվաճել ֆուտբոլիստն ակումբային կարիերայի ընթացքում: Միայն չեմ դարձել Աշխարհի ակումբային չեմպիոն: Ես շատ կուրախանամ, եթե իմ փոխարեն դա կարողանա անել այս տղաներից որևէ մեկը":
| |
|
Total comments: 0 | |