08:15 Էտո'ոն հրաժարվում է "Բարսայի" հետ պայքարից | |
Ռուսական "Անժիի" կամերունացի 30-ամյա հարձակվող Սամուել Էտո'ոն և կատալոնական "Բարսելոնան" մոտ են խաղաղության համաձայնագիր կնքելուն. այս մասին տեղեկացնում է Sport.es էլեկտրոնային պարբերականը: Իսպանական աղբյուրի տեղեկացմամբ՝ կամերունցի ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել 3 մլն եվրոյից, որը նա դատարանի միջոցով պահանջում էր կատալոնական ակումբից` որպես բարոյական վնաս: Այդ գումարը 2009թ.-ին Էտո'ոյի՝ իտալական "Ինտեր" տեղափոխվելուց "կապտանռնագույնների" հասույթի 15 տոկոսն է: Նշենք, որ Էտո'ոն պնդում էր, որ իտալական ակումբ տեղափոխվելուց "Բարսելոնայի" հետ նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն 2010թ.-ին դատարանը մերժել էր խաղացողի հայցը: Այնուամենայնիվ, կամերունացին մինչ օրս փորձում էր ստանալ տրանսֆերից գումարի իր մասը: | |
|
Total comments: 0 | |