15:14 Էտո'ոն կրկին բարձր կպահի իր երկրի պատիվը | |
Մախաչկալայի "Անժիի" 31-ամյա առաջատար Սամուել Էտո'ոն վերջապես կարող է խաղալ իր երկրի ազգային հավաքականի կազմում, քանի որ կամերունացի հարձակվողին վերջապես հրավիրել են իր ընտրանու մարզիչները: Վերջին 8 ամիսներին հայտնի խաղացողը հնարավորություն չէր ստանում խաղալու իր երկրի ազգային հավաքակաի կազմում, քանի որ որակազրկված էր Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որովհետև փորձել էր բոյկոտել ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը, երբ վերջիններս որոշել էին ընտրանու խաղացողներին պարգևավճարներ չտալ Ալժիրի ազգային ընտրանու դեմ կայանալիք խաղից հետո:
| |
|
Total comments: 0 | |