22:08 Էվրան գովաբանում է Գիգզին | |
Անգլիայի անցած տարվա չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի առաջատար պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ իր թիմակից Ռայան Գիգզը լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ հնարավորություն է ունեցել խաղալու միևնույն թիմում: "Մենք` պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներս, հազվադեպ ենք կիրառում "համաշխարհային ֆուտբոլի լեգենդ" արտահայտությունը, բայց Գիգզի դեպքում այն լիովին թույլատրելի է: Նա լավագուն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ ինձ բախտ է վիճակվել խաղալ միևնույն թիմում: Նա 37 տարեկան է, բայց այնքան ջանասիրաբար է մարզվում, որ երբեք չես մտածի նրա տարիքի մասին: Գիգզն իրական լեգենդ է",-Էվրայի խոսքերն է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը:
| |
|
Total comments: 0 | |