Home » 2011 » Օգոստոս » 10 » Էվրային կփոխարինի Կլիշին
23:07
Էվրային կփոխարինի Կլիշին
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան բաց կթողնի այսօր կայանալիք Ֆրանսիայի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումը` անցած կիրակի օրը "Սիթիի" հետ Սուպերգավաթային խաղում սատացած ծնկի վնասվածքի պատճառով: Նշենք, որ 30-ամյա ձախ պաշտպանը թեթևակի հարված է ստացել Անգլիայի Սուպերգավաթի խաղում, որտեղ "Յունայթեդի" մրցակիցն է եղել "արաբական" "Մանչեսթեր Սիթին":
Ավելացնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի բժշկական անձնակազմն արդեն իսկ նախնական եզրակացության է եկել, որ Էվրան բաց կթողնի շուրջ երկու շաբաթ, և Էվրայի փոխարեն "եռագույնների" գլխավոր մարզիչ Լորան Բլանը թիմ է հրավիրել "Մանչեստեր Սիթիի" նորեկ Գայել Կլիշիին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0