Թուրքական "Գալաթասարայն" այսօր պաշտոնապես հայտարարեց Լոնդոնի "Արսենալի" 28-ամյա եզրային խաղացող Էմանուել Էբուեի ձեռքբերման մասին. այս մասին հաղորդում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը: Իվուարցի խաղացողի հետ կնքվել է քառամյա պայմանագիր: Ինչպես հաղորդվում է, խաղացողի համար "Գալաթասարայի" ղեկավարությունը շուրջ 3.5 մլն եվրո է վճարել, իսկ ահա Էբուեն Թուրքիայում անցկացրած ամեն մի մրցաշրջանի համար կստանա 2.5 մլն եվրո:Հիշեցնենք, որ Էբուեն "Արսենալ" է տեղափոխվել ուղիղ 6 տարի առաջ` 2005թ.-ին, բելգիական "Բևերենից", իսկ անցած մրցաշրջանում էլ իվուարցին 13 հանդիպման է անցկացրել ու դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ:
|