Home » 2011 » Ապրիլ » 29 » Էդվին վան Դեր Սարը հնարավոր է վերադառնա "Այաքս"
15:41
Էդվին վան Դեր Սարը հնարավոր է վերադառնա "Այաքս"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և հոլանդական ֆուտբոլի վետերան դարպասապահ Էդվին վան դեր Սարը հնարավոր է վերադառնա հարազատ "Այաքս", բայց ոչ խաղացողի կարգավիճակով: Նրան հոլանդական թիմից առաջարկում են աշխատել ակումբի դարպասապահների հետ: Ինչպես տեղեկացնում է "Այաքսի" գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը, ով Էդվինի վաղեմի խաղընկերն էր ազգային հավաքականում, ինքն արդեն դիմել է վան դեր Սարին. "Վան դեր Սարը կարող է պայմանագիր ստորագրել "Այաքսի" հետ այս ամռանը, սակայն նա հավանաբար կցանկանա մեկ տարի հանգիստ վերցնել: Ամեն դեպքում, մենք շատ երջանիկ կլինենք տեսնել նրան Այաքսում",-ասել է Դե Բուրը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0