Home » 2012 » Մարտ » 25 » Էլ-Շաարավի. "Մենք պատրաստվում ենք հաղթել "Բարսելոնային"
23:41
Էլ-Շաարավի. "Մենք պատրաստվում ենք հաղթել "Բարսելոնային"
 Իտալական "Միլանի" իտալացի երիտասարդ հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին իտալական "Ա Սերիայի" շրջանակներում երեկ կայացած "Միլան" - "Ռոմա" հանդիպումից հետո խոսել է իր խաղի մասին, ինչպես նաև պատմել է, թե հատկապես որ թիմին է երկրպագելու "Յուվենթուս" - "Ինտեր" հանդիպմանը: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է երիտասարդ "ռոսսոներիի" խոսքերը. "Մենք պատրաստվում ենք հաղթել "Բարսելոնային" և դուրս գալ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլ: Ինչ վերաբերում է "Յուվենթուս" - "Ինտեր" հանդիպմանը, ապա այդ խաղում երկրպագելու եմ "Ինտերին", քանի որ "Ինտերի" հաղթանակի դեպքում մենք "Յուվենթուսից" մրցաշարային աղյուսակում միավորներով ավելի առաջ կանցնենք: Ի՞նչ ասեմ իմ ցուցադրած խաղից: Ափսոս, որ "Ռոմայի" հետ խաղում հարվածիցս հետո գնդակը դիպավ դարպասաձողին, բայցևայնպես, ես ուրախ եմ, որ մենք հաղթեցինք "գայլերին": Մենք հիանալի երկրորդ խաղակես ունեցանք, սակայն "Ռոման" ևս փայլուն էր գործում: Միշտ էլ իմացել եմ, որ նրանք շատ ուժեղ են":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0