Գերմանական "Համբուրգի" հոլանդացի տաղանդավոր կիսապաշտպան Էլիերո Էլիան ֆուտբոլային կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի "Յուվենթուսում". այս մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport հանրահայտ հանդեսը: Սպասվում է, որ Էլիան իտալական ակումբի ֆուտբոլիստ կդառնա մոտակա օրերս: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմելու է 10 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև "Արսենալը":