Home » 2012 » Մարտ » 16 » Էմիլիո Բուտրագենիո. "Մենք հարգում ենք "ԱՊՈԵԼ"-ին"
19:08
Էմիլիո Բուտրագենիո. "Մենք հարգում ենք "ԱՊՈԵԼ"-ին"
 Մադրիդի "Ռեալի" լեգենդար ֆուտբոլիստ և թիմի ներկայիս փոխնախագահ Էմիլիո Բուտրագենիոն այսօր կայացած "Չեմպիոնների լիգայի" վիճակահանությունից հետո հայտարարել է, որ իրենց որպես մրցակից ընկած կիպրական "ԱՊՈԵԼ"-ն այդքան էլ թույլ թիմ չէ, և որ իրենք հարգում են իրենց մրցակցին, քանի որ ոչ մի թույլ թիմ չի կարող հանդես գալ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչում: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է լեգենդար "բլանկոսի" խոսքերը. "Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է: Այդ պատճառով ոչ մի մրցակից չի կարող հեշտ լինել: "ԱՊՈԵԼ"-ը դարձել է "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշարի բացահայտումներից մեկը, և մենք նրանց հարգում ենք: Նրանք հասել են 1/4 եզրափակիչ, որը շատ բանի մասին է խոսում: Սակայն, եթե ճիշտն ասենք, մենք գոհ ենք վիճակահանության արդյունքներից, քանի որ "ԱՊՈԵԼ"-ը, իհարկե, մեզ համար վիճակահանության ամենավատ տարբերակ չի կարող լինել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0