17:31 Էմիլիո Բուտրագենիո. "Միշտ էլ հնարավորություն ունես ակումբդ ուժեղացնելու համար" | |
Մադրիդի "Ռեալի" լեգենդար ֆուտբոլիստ և ներկայիս ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն լրագրողներից չի թաքցրել, որ ինքը հրապուրված է բրազիլացի Նեյմարի ցուցադրած խաղով: Հեղինակավոր EFE պարբերականը մեջբերում է Բուտրագենիոյի խոսքերը. "Այժմ "Ռեալի" կազմում հանդես են գալիս այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որ շատերը վստահ են, որ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հիմքեր չկան: Բայցևայնպես, միշտ էլ հնարավորություն ունես ակումբդ ուժեղացնելու համար: Տեսնենք, թե ինչեր են սպասվում մեզ առջևում: Ոչ մեկը չի կասկածում, որ Նեյմարն օժտված է յուրահատուկ տաղանդով: Գրեթե համոզված եմ, որ շուտով նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը": Նշենք, որ Մադրիդի "Ռեալն" ամեն ինչ անում է, որպեսզի արդեն իսկ այս ամռանը կարողանա գնել 19-ամյա տաղանդավոր բրազիլացու տրանսֆերը:
| |
|
Total comments: 0 | |