Home » 2012 » Մայիս » 28 » Էնդի Քերրոլ. "Պատրաստվում եմ օգտվել ընձեռված հնարավորությունից"
20:43
Էնդի Քերրոլ. "Պատրաստվում եմ օգտվել ընձեռված հնարավորությունից"
 Մերսիսայդյան "Լիվերպուլի" բրիտանացի կենտրոնական հարձակվող Էնդի Քերրոլը Նորվեգիայի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումից հետո (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է բրիտանացիների՝ 1-0 հաշվով նվազագույն հաղթանակով) լրագրողների հետ կիսվել է "ԵՎՐՈ 2012"-ից ունեցած սպասելիքների մասին, ինչպես նաև "առյուծների" ցուցադրած խաղի մասին վերջին ընկերական հանդիպման ժամանակ: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է "կարմիր" Էնդիի խոսքերը. "Ես ունեմ շանս ողջ հանրությանը ներկայացնելու իմ տաղանդը, որից էլ պատրաստվում եմ օգտվել: Որևէ անհանգստություն չունեմ, քանի որ միշտ էլ վստահ եմ եղել իմ ուժերի վրա: Մրցաշրջանի վերջնամասում գտա իմ նախկին խաղը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստի համար: Հույս ունեմ, որ կմնամ թիմում: Նորվեգիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում մեզ օգնեց արագ գոլը: Կարող եմ ասել, որ մենք ունենք հիանալի ու հզոր կազմ, որը շատ բան կարող է ապացուցել: Կտեսնենք՝ կհաջողվի՞ արդյոք հաջողության հասնել այս Եվրոպայի առաջնությանը: Երկար ժամանակ է, ինչ խաղում ենք 4-4-2 մարտավարությամբ: Ընկերական խաղում փորձում էինք ուշադիր լինել հատկապես այն ժամանակ, երբ գնդակը մրցակցի ձեռքում էր: Չէինք մոռանում նաև արագ հակագրոհներ իրագործելու մասին: Կարծում եմ, որ մեզ մոտ գնդակի պահումն այդքան էլ վատ չէր ստացվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0