16:04 Էշլի Յանգը պատրաստվում է հեռանալ | |
Անգլիական "Ասթոն Վիլայի" և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էշլի Յանգն այլևս չի ցանկանում մնալ Բիրհմինհեմում: Խաղացողը վստահ է սեփական ուժերին և այժմ ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակում՝ հանդես գալով եվրոպական գրանդներից որևէ մեկում: Այս առիթով Էշլի Յանգն ասել է. "Ես միշտ վստահ եմ եղել, որ կարող եմ խաղալ ամենաբարձր մակարդակում: Ես ցանկանում եմ ինձ փորձել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, "Չեմպիոնների լիգայում": Այլևս սպասելու ժամանակ չկա: Ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ կկարողանամ "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում խաղադաշտ դուրս գալ":
| |
|
Total comments: 5 | |
| |