Home » 2011 » Օգոստոս » 7 » Էտո'ոն չի հեռանա "Ինտերից"
23:51
Էտո'ոն չի հեռանա "Ինտերից"
Վերջին օրերին իտալական լրատվամիջոցները հայտնում էին, որ "Ինտերի" գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի և միլանյան թիմի հարձակվող Սամուել Էտո'ոյի միջև կա լարվածություն և դրա պատճառով իբր թե կամերունցի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից: Սակայն այդ խոսակցություններին է անդրադարձել հենց ինքը Էտո'ոն և հերքել դրանց ճշմարտացիությունը՝ նշելով, որ որևէ տարաձայնություն չկա իր և Գասպերինիի միջև: "Երբեք որևէ տարաձայնություն չեմ ունեցել Գասպերինիի հետ: Խոսել ենք տակտիկական մի շարք խնդիրների մասին, ինչը բնական է, որ կլինի խաղացողի և մարզչի միջև, մանավանդ, երբ միասին չեն աշխատել երկար ժամանակ, և այժմ մենք կարիքն ունենք միմյանց լավ ճանաչելու",-զարմացած պտտվող ասեկոսներից ասել է Էտո'ոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0