Միլանի "Ինտերի" կամերունացի 30-ամյա աստղային հարձակվող Սամուել Էտո'ոն ներկա չի գտնվել թիմի մարզմանը, որը կայացել էր երեկ երեկոյան: Ֆուտբոլիստը մոտակա օրերի ընթացքում Հռոմում բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կստորագրի Մախաչկալայի "Անժիի" հետ, որից հետո կդառնա Երկիր մոլորակի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը. կամերունացին տարեկան կվաստակի շուրջ 24 միլիոն եվրո:
|